ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Համավճարի առաջին արդյունքները

Վճարումները տանում են ծառայությունների որակի բարձրացման: Հուլիսի 1–ից «Արաբկիր» բժշկական կենտրոնում փորձարարական եղանակով կիրառվում է համավճարի մեխանիզմը։
Դա նշանակում է, որ այստեղ ուղեգրված պետական պատվերով բուժվողները՝ այդ թվում երեխաները, պետության կողմից փոխհատուցվող գումարին մի փոքր գումար են ավելացնում։ ՀՀ առողջապահության նախարարությունն այս քաղաքականությունը որդեգրել է, քանի որ ծառայությունների՝ պետպատվերով սահմանված գները չեն ծածկում իրական ծախսերը։
Համավճարի առաջին արդյունքները մեկնաբանում է «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։
«Համավճարն ինքնանպատակ չէ։ Այն ծառայում է պետական պատվերով սահմանված գումարի եւ տվյալ ծառայության համար իրականում կատարված ծախսերի պակասը լրացնելուն։ Այս մեխանիզմի առաջին արդյունքների վերլուծությունները վկայում են, որ լեգալ ճանապարհով կատարվող վճարումներն ակնհայտորեն տանում են ծառայությունների որակի բարձրացման։ Դրական տեղաշարժն ակնհայտ է։
Բերեմ թարմ տվյալներ՝ ամփոփելով «Արաբկիր» ԲԿ–ում հուլիս ամսին կատարված համավճարների արդյունքները։
2009—ի հուլիսին պետական պատվերի վճարների հիման վրա բազային աշխատավարձի ֆոնդը կազմել է 48 մլն 198 հազար դրամ։ Այս տարվա հուլիսին, բնականաբար, այն փոքր–ինչ աճել է՝ դառնալով 53 մլն 731 հազար դրամ։ Այսինքն՝ ընդամենը 5 մլն դրամի աճի է ապահովվել։
Թեեւ ոչ այնքան շատ, բայց կա նաեւ վճարովի ծառայությունների աճ։ 20 մլն 273 հազար անցած տարվա հուլիսին է եղել, 21 մլն 342 հազար՝ այս տարվա հուլիսին։
Փոխարենը տպավորիչ են համավճարից առաջացած գանձումները։ Անցած տարվա հուլիսին, իհարկե, գանձարկղում նման գանձումներ չեն եղել։ Մինչդեռ այս տարվա հուլիսին համավճարից աշխատավարձի ֆոնդին է փոխանցվել 18 մլն դրամ։ Այսպիսով, աշխատավարձի ընդհանուր ֆոնդը 68 մլն 472 հազարից դարձել է 93 մլն 133 հազար։ Արդեն շոշափելի տարբերություն ենք տեսնում։
Ի՞նչ է արվել ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։ Ձեռք են բերվել ավելի շատ հիգիենիկ պարագաներ, ավելի մեծ ծախսեր են իրականացվել լավ կազմակերպելու, որակը բարձրացնելու առումով։ Պակաս կարեւոր չէ, թե բուժանձնակազմը որքան աշխատավարձ է ստացել տվյալ աշխատանքի դիմաց։
Բժիշկների միջին աշխատավարձը 2009—ի հուլիսի 135.211–ից դարձել է 256 հազար կամ 89% աճ է արձանագրվել։ Բուժքույրերի աշխատավարձը գրեթե 30%–ով է աճել՝ 72 հազարից դառնալով 94 հազար դրամ, իսկ կրտսեր բուժանձնակազմը 66 հազարի դիմաց սկսել է վաստակել 83 հազար դրամ։
Միաժամանակ փաստենք, որ խիստ տարբեր վարձատրություններ են եղել։ Բժիշկ ունենք, որ 83 հազար դրամ է վաստակել։ Բժիշկ էլ կա, որ կարողացել է մեկ ամսում 1 մլն 987 հազար դրամ վաստակել։ Այսինքն՝ նրա աշխատանքի ծավալը, նրան դիմած հիվանդների թիվը եւ, բնականաբար, պատասխանատվությունն այնքան մեծ է եղել, որ կարողացել է այդքան վաստակել։
Ինչպե՞ս են բաշխվում համավճարի գումարները։
Հիվանդի կողմից կատարված համավճարի 85%–ը գնում է աշխատավարձի ֆոնդ, դրա 60%–ն էլ գնում է բուժումն իրականացրած բժշկին, մնացածը՝ ասիստենտներին, բուժքույրերին, սանիտարներին, հիվանդանոցի այլ աշխատողներին։ Պարզ է, որ եթե, ասենք, հաշվապահության աշխատողը յուրաքանչյուր հիվանդի մուծած համավճարից կստանա, ենթադրենք, 30 կամ 50 դրամ, ապա բժիշկը՝ 30 կամ 50 հազար դրամ։ Բայց նշենք, որ հաշվապահության աշխատողը հավելյալ աշխատավարձ կստանա այդ ամսվա ընդունված 500 կամ 600 հիվանդի հաշվարկով, իսկ բժիշկը՝ ընդամենը 10 կամ 20 հիվանդի հաշվարկով։
Այս ամենը վկայում է, որ առողջապահությունը որպես սոցիալական ոլորտ մի կողմից ուղղված է մարդկանց առողջության պահպանմանը, նրանց աշխատունակության, նորմալ կյանքով ապրելու ապահովմանը, մյուս կողմից՝ այն տնտեսության ոլորտներից մեկն է։
Համավճարի կամ լեգալացված վճարումների շնորհիվ նաեւ սոցիալական ապահովագրության վճարների նկատելի աճ է տեղի ունեցել։ Անցած տարվա հուլիսին այն կազմել է 11 մլն 400 հազար, այս տարի՝ 14 մլն 131 հազար։ Այսինքն մենք սոցիալական ֆոնդին մոտ 2 մլն 700 հազար կամ 24%–ով ավելի վճարներ ենք կատարել։
Եկամտահարկը՝ անցած տարի եղել է 5 մլն 259 հազար, այս տարի՝ 8 մլն 713 հազար կամ աճել է մոտ 66%–ով։
Սա խոսում է այն մասին, որ այս ծրագրերը պետության համար լուրջ խթան կարող են հանդիսանալ պետական ծառայողներին ապահովագրելու գործում։ Քանի որ տնտեսության զարգացման գործում դրանք երկկողմանի կարեւոր նշանակություն ունեն։
Ամեն բան փոխկապակցված է. գործատուի գործը շահում է, որովհետեւ իր աշխատակիցների առողջությունն ապահովագրելու արդյունքում նրանք եթե հիվանդանում են, ապա մասնագիտական բարձրակարգ ծառայություն են ստանում, շուտ են ապաքինվում եւ քիչ բացակայում՝ միաժամանակ բարձր գնահատելով սեփական աշխատանքը։ Միաժամանակ, քանի որ բժշկական ծառայությունների համար բոլոր վճարումները լեգալ են կատարվում, հետեւաբար, հարկվում են եւ դերակատարություն են ունենում ընդհանուր տնտեսության զարգացման, բյուջեի հավաքագրման գործում։
Առողջապահությունը մեր տնտեսության մի հատվածն է։ Առողջության համար կատարվող ներդրումներն էլ ոչ միայն սոցիալական, այլեւ տնտեսության ներդրումներ են։ Պարզունակ մի օրինակ բերեմ։ Երբ տնտեսության որեւէ ոլորտում ժամանակակից, բարդ մի սարք են ձեռք բերում՝ այդ ճյուղն ավելի արագ զարգացնելու եւ արտադրությունը կատարելագործելու նպատակով, եւ եթե այդ սարքն աշխատեցնող հատուկ ուսուցում ստացած մասնագետը հիվանդանա՝ այն ինքնուրույն չի աշխատի։
Այսինքն՝ մարդու առողջության պաշտպանությունը նույնպես ուղղված է մեր տնտեսության զարգացմանը»,– ասում է Արա Բաբլոյանը։

|
Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...


Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...


Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...


Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...


Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն